Շատերդ նկատած կլինեք, որ բազմաթիվ կայքերում կամ հավելվածներում, հաճախ հեռախոսների համարները գրվում են առանց որևէ ֆորմատավորման։ Համաձայնեք, որ
0037442518906
համարը այդքան էլ հարմար չէ կարդալ։
Եկե՛ք գրենք ծրագիր, որ մուտքում ստանում է հեռախոսի համար (որպես տող) և էկրանին տպում է նույն համարը՝ գեղեցիկ ֆորմատավորմամբ (+(374)-42-51-89-06
)։ Ծրագիրը պետք է նաև ստուգի, արդյոք մուտքագրված տողը հանդիսանում է վավեր հայկական բջջային հեռախոսի համար՝ - Եթե մուտքագրված համարը սկսվում է
+
-ով՝ - Անհրաժեշտ է ստուգել, որ
+
- նշանին հաջորդում է374
թիվը, որից հետո գրված է ճիշտ8
թվանշան։ Օրինակ՝+
234
12345678
համարը վավեր համար չէ։ 374
թիվը հարկավոր է վերցնել փակագծերի մեջ, իսկ մնացած թվանշանները զույգ առ զույգ բաժանել գծիկով։ Oրինակ`+37412387659
→+(374)-12-38-76-59
։
- Եթե մուտքագրված համարը սկսվում է
0
-ով և նրա երկրորդ թվանշանը նույնպես հավասար է0
՝ - Անհրաժեշտ է ստուգել, որ
00
- թվանշաններին հաջորդում է374
թիվը, որից հետո գրված է ճիշտ8
թվանշան։ 00
թվանշանները անհրաժեշտ է փոխարինել+
- ով,374
թիվը հարկավոր է վերցնել փակագծերի մեջ, իսկ մնացած թվանշանները զույգ առ զույգ բաժանել գծիկով։ Oրինակ`0037412387659
→+(374)-12-38-76-59
։
- Եթե մուտքագրված համարը սկսվում է
0
-ով, իսկ երկրորդ թվնաշանը հավասար չէ0
՝ - Անհրաժեշտ է ստուգել, որը
0
- ից հետո գրված է ճիշտ8
թվանշան։ 0
ից հետո հանդիպող2
թվանշանները անհրաժեշտ է վերցնել փակագծերի մեջ, իսկ մնացած թվանշանները զույգ առ զույգ բաժանել գծիկով։ Օրինակ՝056908765
→0(56)-90-87-65
։
Օրինակներ՝
Մուտք -
0037442518906
։ Ելք - +(374)-42-51-89-06
Մուտք -
056908765
։ Ելք - 0(56)-90-87-65
Մուտք -
+37412387659
։ Ելք - +(374)-12-38-76-59
Մուտք -
671234
։ Ելք - “Invalid Number”
Մուտք -
05587868
։ Ելք - “Invalid Number”
Մուտք -
00374558786890
։ Ելք - “Invalid Number”
#include <iostream> int main() { std::string input; std::cout << "Inert number: "; std::cin >> input; std::cout << input << std::endl; // put your code here }