Այս խնդրում, հարկավոր է գրել ծրագիր, որը կեզրագծի նկարը սև գույնով։
Ծրագիրը որպես մուտք ստանում է
bmp
ֆորմատով ֆայլ և եզրագծի հաստությունը պիկսելներով (ամբողջ տիպի դրական թիվ) և նկարի չորս կողմերին ավելացնում է սև գույնի սահմանագիծ։ ./border 32 input.bmp out.bmp


./border 10 input.bmp out.bmp


./border 100 input.bmp out.bmp


Ձեր խնդիրը փոքր-ինչ թեթևացնելու համար մենք արդեն իսկ գրել ենք ծրագրի մի հատվածը։ Այն կարող եք գտնել սեղմելով` “
projects
” կոճակի վրա։ Ինչպես նաև, կարող եք ներբեռնել ծրագրի կոդը։Տվյալ պահին տեխնիկական պատճառներով այս խնդրի ավոտմատ թեստավորումը անհասանելի է։ Ծրագիրը լոկալ թեստավորելու համար կարող եք օգտվել հետևյալ bmp ֆայլերից։