Այժմ, երբ մենք արդեն գիտենք գրել պարզ if-else օպերատորներ, եկե՛ք գրենք փոքր-ինչ իմաստային ծրագիր։
Ծրագիրը մուտքում ստանում է մեկ կիլովատ էներգիայի գինը (սահող կետով թիվ) և ամսական ծախսը (սահող կետով թիվ)։ Ծրագիրը պետք է հաշվի և էկրանին տպի էլ. էներգայի վարձի ամսական գումարը օգտվելով հետևյալ ալգորիթմից.
Առաջին 50 կվտ էներգիայի համար գինը հաշվարկվում է 0.5 գործակցով (0.5 * մուտքագրված մեկ կիլովատ էներգիայի գին
Հաջորդ 100 կվտ էներգիայի համար գինը հաշվարկվում է 0.75 գործակցով։
Հաջորդ 100 կվտ էներգիայի համար գինը հաշվարկվում է 1.2 գործակցով։
250 կվտ-ից ավել ծախսի համար գինը հաշվարկվում է 1.5 գործակցով։
 
Օրինակ,  եթե 1 կվտ էներգայի գինը 40 դրամ է և ամսական ծախսը կազմում է 300 կվտ, ապա վարձը կլինի՝
0.5*50*40 + 0.75*100*40 + 1.2*100 *40 + 1.5*50*40 = 11800 դրամ։
 
Եթե եթե 1 կվտ էներգայի գինը 40 դրամ է և ամսական ծախսը կազում է 60 կվտ, ապա վարձը կլինի՝
0.5*50*40 + 0.75*10*40 = 1300 դրամ։
#include <iostream> int main() { double unit_price; double expense; std::cin>>unit_price>>expense; // Put your code here }