Չնայած նրան, որ հավայան լեզուն բավականաչափ պարզ է (այն ունի ընդհամենը 12 տառ, 5 ձայնավոր և 7 բաղաձայն), այս լեզվի բառերը արտասանելը շատ ժամանակ այդքան էլ հեշտ գործ չէ։ Փորձեք օրինակ արտաբերել
humuhumunukunukuapua
բառը, որը հավայան կղզիներում հանդիպող ձկան տեսակի անուն է։ Այս խնդրում մենք կգրենք ծրագիր, որը կպարզեցնի հավայան բառերը կարդալու գործընթացը։ Ծրագիրը անշուշտ շատ օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր պլանավորում են մեկնել Հավայան կղզիներ հանգստանալու 🌊։
Ծրագիրը տրված հավայան բառերի համար էկրանին պետք է տպի դրանց արտասանությունը (հնչյունաբանությունը) կամ այլ կերպ ասած ֆոնետիկ տարբերակը։ Օրինակ,
humuhumunukunukuapua
բառի համար ծրագիրը պետք է տպի Hoo-moo-hoo-moo-noo-koonoo-koo-ah-poo-ah'ah
։ Համաձայնե՛ք, որ այս տեսքով շատ ավելի հեշտ է արտասանել այս երկար բառը։ Հավայան այբուբենի 12 տառերն են՝
a, e, i, o, u, p, k, h, l, m, n,
և w
։ Սակայն տառերի արտասանությունը կարող է փոխվել, կախված բառի մեջ դրանց դիրքից։ Կանոն 1
Բառերի ընթեռնելությունը պարզեցնելու համար, ֆոնետիկ ներկայացման մեջ ամեն ձայնավոր տառից հետո հարկավոր է ավելացնել
‘-’
։Կանոն 2. Բաղաձայնների արտասանություն
Բաղաձայնների արտասանության օրենքները բավական պարզ են։
Տառեր | Արտասանություն |
p, k, h, l, m, n | Արտասանվում է ինչպես անգլերեն տառերը։ |
w - տառը, եթե հանդիպում է ‘i’ կամ ‘e’ տառերից հետո | Արտասանվում է ինչպես անգերեն v |
Կանոն 3. Ձայնավորների արտասանություն
Տառեր | Արտասանություն |
a | Արտասանվում է ինչպես ah |
e | Արտասանվում է ինչպես eh |
i | Արտասանվում է ինչպես ee |
o | Արտասանվում է ինչպես oh |
u | Արտասանվում է ինչպես oo |
Այս պարզ օրենքները իմանալով, մենք արդեն իսկ կարող ենք կազմել որոշ պարզ բառերի արտասանությունը։ Օրինակ, հավայերեն
aloha
բառը արտասանվում է ինչպես ah-loh-hah.
a
տառը փոխարինվում էah
-ով
- Ձայնավորից հետո դնում ենք
-
l
տառը չի փոփոխվում
o
տառը փոխարինվում էoh
-ով
- Ձայնավորից հետո դնում ենք
-
h
տառը չի փոփոխվում
a
տառը փոխարինվում էah
-ով
Կանոն 3. Ձայնավորների խմբերի արտասանություն
Ավելի բարդ բառերում, որտեղ հանդիպում են ձայնավորների հաջորդական խմբեր, արտասանության կանոները փոքր-ինչ փոխվում են։
Ձայնավորների խմբեր | Արտասանություն |
ai | Արտասանվում է ինչպես eye |
ae | Արտասանվում է ինչպես eye , ինչպես ai դեպքում |
ao | Արտասանվում է ինչպես ow |
au | Արտասանվում է ինչպես ow |
ei | Արտասանվում է ինչպես ay |
eu | Արտասանվում է ինչպես eh-oo |
iu | Արտասանվում է ինչպես ew |
oi | Արտասանվում է ինչպես oy |
ou | Արտասանվում է ինչպես ow |
ui | Արտասանվում է ինչպես ooey |
keiki
բառը, հավայերենից թարգմանված նշանակում է երեխա
։ Այս բառի արտասանությունը կլինի kay-kee
(ei
փոխարիվում է ay
-ով, i
-ին փոխարինվում է ee
-ով)։Maui
կզղու անունը կարտասանվի ինչպես Mow-ee
։- Նկատեք, որ ոչ բոլոր ձայնավորների խմբերն են ներկայացված։ Օրինակ, եթե բառում հանդիպում է
oa
տառերի զույգ, դրանց արտասանությունը ենթարկվում է սովորական ձայնավորների արտասանության օրենքներին՝o
-ն կարտասանվի ինչպեսoh
,a
-ն ինչպեսah
,oa
զույգը կարտասանվի ինչպեսoh-ah
։ Օրինակ,Hoaloha
բառը (թարգմանաբար նշանակում էընկեր
), կարտասանվի ինչպեսHoh-ah-loh-hah։
- Տառերում կարող են հանդիպել նաև ձայնավորների ավելի երկար հաջորդականություններ։ Օրինակ, եթե բառում հանդիպում է
aia
տառերը,ai
զույգը կարտասանվի ինչպեսeye
, այնուհետևa
տառը ինչպեսah
։aia
հաջորդականությունը կարտասանվի ինչպեսeye-ah
։ Օրինակ,Kaiapuni
(թարգմանաբար` միջավայր) բառը կարտասանվի ինչպեսKeye-ah-poo-nee
։
- Դիտարկենք ևս մեկ օրինակ,
Huaai
բառը արտասանվում է ինչպեսHoo-ah-eye
։ Սկզբում հարկավոր է դիտարկելua
զույգը։ Այն չունի հատուկ արտասանություն, այդ իսկ պատճառով կդիտարկենք տառերը առանձին։u
տառը կփոխարինենքօօ
-ով։ Այնուհետև հարկավոր է դիտարկելaa
զույգը։ Այս զույգը ևս չունի հատուկ արտասանություն, այդ պատճառով կդիտարկենք տառերը առանձի-առանձին։a
տառը կփոխարինենքah
-ով։ Այնուհետև հարկավոր է դիտարկելai
զույգը։ Այս զույգը արդեն ունի հատուկ արտասանություն և այն կփոխարինվիeye
-ով։ Արդյունքում կստանաքHoo-ah-eye
արտասանությունը։
- Եվ վերջապես, եթե ձայնավորների զույգի մեջտեղում հանդիպում է
‘
սիմվոլը, ապա պետք է գործի սովորական ձայնավորների արտասանության օրենքը՝a’i
կարտասանվի ինչպեսah'ee
։
Այսպիսով, հարկավոր է գրել ծրագիր, որը
- Ստուգում է, արդյոք մուտքագրված բառերը հանդիսանում է հավայան լեզվի վավեր բառ (պարունակում է միայն հավայան այբուբենի տառեր)։
- Եթե բառը չի հանդիսանում հավայան լեզվի վավեր բառ, տպում էկրանին սխալ մուտքագրած տառերը և առաջարկում օգտագործողին նորից մուտքագրել տող։
- Տպում է էկրանին մուտքագրված տողի ֆոնետիկ ներկայացումը
- Պարզության համար, կարող եք հաշվի չառնել մեծատառ և փոքրատառ տառերի տարբերությունը։ Դրա փոխարեն, ելքային տողում միայն առաջին տառը պետք է լինի մեծատառ, իսկ մյուս բոլոր տառերը փոքրատառ։ Օրինակ՝
HOALOHA
->Hoh-ah-loh-hah
- Օգտագործողից հարցնում է, արդյոք նա ցանկանում է մուտքագրել ևս մեկ բառ։ Օգտագործողը կարող է պատասխանել
Y (Yes)
կամN (NO)
։ Եթե օգտագործողը պատասխանել էN
, ծրագիրը ավարտվում է։
