Չնայած նրան, որ հավայան լեզուն բավականաչափ պարզ է (այն ունի ընդհամենը 12 տառ, 5 ձայնավոր և 7 բաղաձայն), այս լեզվի բառերը արտասանելը շատ ժամանակ այդքան էլ հեշտ գործ չէ։ Փորձեք օրինակ արտաբերել
humuhumunukunukuapua բառը, որը հավայան կղզիներում հանդիպող ձկան տեսակի անուն է։ Այս խնդրում մենք կգրենք ծրագիր, որը կպարզեցնի հավայան բառերը կարդալու գործընթացը։ Ծրագիրը անշուշտ շատ օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր պլանավորում են մեկնել Հավայան կղզիներ հանգստանալու 🌊։
Ծրագիրը տրված հավայան բառերի համար էկրանին պետք է տպի դրանց արտասանությունը (հնչյունաբանությունը) կամ այլ կերպ ասած ֆոնետիկ տարբերակը։ Օրինակ,
humuhumunukunukuapua բառի համար ծրագիրը պետք է տպի Hoo-moo-hoo-moo-noo-koonoo-koo-ah-poo-ah'ah։ Համաձայնե՛ք, որ այս տեսքով շատ ավելի հեշտ է արտասանել այս երկար բառը։ Հավայան այբուբենի 12 տառերն են՝
a, e, i, o, u, p, k, h, l, m, n, և w։ Սակայն տառերի արտասանությունը կարող է փոխվել, կախված բառի մեջ դրանց դիրքից։ Կանոն 1
Բառերի ընթեռնելությունը պարզեցնելու համար, ֆոնետիկ ներկայացման մեջ ամեն ձայնավոր տառից հետո հարկավոր է ավելացնել
‘-’։Կանոն 2. Բաղաձայնների արտասանություն
Բաղաձայնների արտասանության օրենքները բավական պարզ են։
Տառեր | Արտասանություն |
p, k, h, l, m, n | Արտասանվում է ինչպես անգլերեն տառերը։ |
w - տառը, եթե հանդիպում է ‘i’ կամ ‘e’ տառերից հետո | Արտասանվում է ինչպես անգերեն v |
Կանոն 3. Ձայնավորների արտասանություն
Տառեր | Արտասանություն |
a | Արտասանվում է ինչպես ah |
e | Արտասանվում է ինչպես eh |
i | Արտասանվում է ինչպես ee |
o | Արտասանվում է ինչպես oh |
u | Արտասանվում է ինչպես oo |
Այս պարզ օրենքները իմանալով, մենք արդեն իսկ կարող ենք կազմել որոշ պարզ բառերի արտասանությունը։ Օրինակ, հավայերեն
aloha բառը արտասանվում է ինչպես ah-loh-hah.aտառը փոխարինվում էah-ով
- Ձայնավորից հետո դնում ենք
-
lտառը չի փոփոխվում
oտառը փոխարինվում էoh-ով
- Ձայնավորից հետո դնում ենք
-
hտառը չի փոփոխվում
aտառը փոխարինվում էah-ով
Կանոն 3. Ձայնավորների խմբերի արտասանություն
Ավելի բարդ բառերում, որտեղ հանդիպում են ձայնավորների հաջորդական խմբեր, արտասանության կանոները փոքր-ինչ փոխվում են։
Ձայնավորների խմբեր | Արտասանություն |
ai | Արտասանվում է ինչպես eye |
ae | Արտասանվում է ինչպես eye, ինչպես ai դեպքում |
ao | Արտասանվում է ինչպես ow |
au | Արտասանվում է ինչպես ow |
ei | Արտասանվում է ինչպես ay |
eu | Արտասանվում է ինչպես eh-oo |
iu | Արտասանվում է ինչպես ew |
oi | Արտասանվում է ինչպես oy |
ou | Արտասանվում է ինչպես ow |
ui | Արտասանվում է ինչպես ooey |
keiki բառը, հավայերենից թարգմանված նշանակում է երեխա։ Այս բառի արտասանությունը կլինի kay-kee (ei փոխարիվում է ay-ով, i-ին փոխարինվում է ee-ով)։Maui կզղու անունը կարտասանվի ինչպես Mow-ee ։- Նկատեք, որ ոչ բոլոր ձայնավորների խմբերն են ներկայացված։ Օրինակ, եթե բառում հանդիպում է
oaտառերի զույգ, դրանց արտասանությունը ենթարկվում է սովորական ձայնավորների արտասանության օրենքներին՝o-ն կարտասանվի ինչպեսoh,a-ն ինչպեսah,oaզույգը կարտասանվի ինչպեսoh-ah։ Օրինակ,Hoalohaբառը (թարգմանաբար նշանակում էընկեր), կարտասանվի ինչպեսHoh-ah-loh-hah։
- Տառերում կարող են հանդիպել նաև ձայնավորների ավելի երկար հաջորդականություններ։ Օրինակ, եթե բառում հանդիպում է
aiaտառերը,aiզույգը կարտասանվի ինչպեսeye, այնուհետևaտառը ինչպեսah։aiaհաջորդականությունը կարտասանվի ինչպեսeye-ah։ Օրինակ,Kaiapuni(թարգմանաբար` միջավայր) բառը կարտասանվի ինչպեսKeye-ah-poo-nee։
- Դիտարկենք ևս մեկ օրինակ,
Huaaiբառը արտասանվում է ինչպեսHoo-ah-eye։ Սկզբում հարկավոր է դիտարկելuaզույգը։ Այն չունի հատուկ արտասանություն, այդ իսկ պատճառով կդիտարկենք տառերը առանձին։uտառը կփոխարինենքօօ-ով։ Այնուհետև հարկավոր է դիտարկելaaզույգը։ Այս զույգը ևս չունի հատուկ արտասանություն, այդ պատճառով կդիտարկենք տառերը առանձի-առանձին։aտառը կփոխարինենքah-ով։ Այնուհետև հարկավոր է դիտարկելaiզույգը։ Այս զույգը արդեն ունի հատուկ արտասանություն և այն կփոխարինվիeye-ով։ Արդյունքում կստանաքHoo-ah-eyeարտասանությունը։
- Եվ վերջապես, եթե ձայնավորների զույգի մեջտեղում հանդիպում է
‘սիմվոլը, ապա պետք է գործի սովորական ձայնավորների արտասանության օրենքը՝a’iկարտասանվի ինչպեսah'ee։
Այսպիսով, հարկավոր է գրել ծրագիր, որը
- Ստուգում է, արդյոք մուտքագրված բառերը հանդիսանում է հավայան լեզվի վավեր բառ (պարունակում է միայն հավայան այբուբենի տառեր)։
- Եթե բառը չի հանդիսանում հավայան լեզվի վավեր բառ, տպում էկրանին սխալ մուտքագրած տառերը և առաջարկում օգտագործողին նորից մուտքագրել տող։
- Տպում է էկրանին մուտքագրված տողի ֆոնետիկ ներկայացումը
- Պարզության համար, կարող եք հաշվի չառնել մեծատառ և փոքրատառ տառերի տարբերությունը։ Դրա փոխարեն, ելքային տողում միայն առաջին տառը պետք է լինի մեծատառ, իսկ մյուս բոլոր տառերը փոքրատառ։ Օրինակ՝
HOALOHA->Hoh-ah-loh-hah
- Օգտագործողից հարցնում է, արդյոք նա ցանկանում է մուտքագրել ևս մեկ բառ։ Օգտագործողը կարող է պատասխանել
Y (Yes)կամN (NO)։ Եթե օգտագործողը պատասխանել էN, ծրագիրը ավարտվում է։

