Դասընթացի ընթացքում ձեռք կբերեք ծրագրավորման գործնական հմտություններ, կնախագծեք և կիրականացնեք տարատեսակ խնդիրներ, որոնք ունեն իրական կիրառություններ կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Կգրեք ծրագրեր, որոնք թույլ են տալիս վավերացնել կրեդիտային քարտերի համարներ 💳, սեղմել (zip) և գաղտնագրել տվյալներ🔒։ Կփորձեք ձեզ «հակերի» դերում և կգրեք ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ապակոդավորել գաղտնագրված տվյալներ կամ վերականգնել գաղտնաբառեր 🥷։ Կուսումնասիրենք բիոինֆորմատիկայի ոլորտը 🧬։ Ձեր գրած ծրագրերը կօգնեն միարժեքորեն նույնականացնել մարդկանց` վերլուծելով նրանց գենետիկական կոդը։ Ձեր իսկ գրած ծրագրերի միջոցով կսովորեք պատկերի մշակման հիմնական ալգորիթմները🖼️։