Եկեք դիտարկենք գաղտնագրման ևս մեկ, ավելի հուսալի👌 ալգորիթմ։ Այս ալգորիթմում գաղտնագրման բանալին արդեն իրենից ներկայացնում է 26 երկարությամբ տող, որը օգտագործվում է մուտքային տողի ամեն տառը մեկ այլ տառով փոխարինելու համար։ Օրինակ, եթե օգտագործենք NQXPOMAFTRHLZGECYJIUWSKDVB բանալին, ապա գաղտնագրման ժամանակ A (այբուբենի առաջին տառը) տառը կփոխարինվի N տառով (բանալու առաջին տառով), B (այբուբենի երկրորդ տառը) տառը Q -ով (բանալու երկրորդ տառով), CX-ով և այսպես շարունակ (նույն տրամաբանությամբ փոքրատառ a - ն պետք է փոխարինվի փոքրատառ n-ով )։