Ունենալով այս վիճակագրական տվյալները, կարող ենք
գուշակել գաղտնագրման բանալու արժեքը հետևյալ կերպ՝
- Գաղտնագրված տեքստում ամենաշատ հանդիպող տառը մեծ հավանականությամբ համապատասխանում է օրիգինալ տեքստի
E
տառին (կամ e
տառին)։
- Երկրորդ ամենաշատ հանդիպող տառը մեծ հավանականությամբ համապտասխանում է օրիգինալ տեքստի
T (t)
տառին։
- Երրորդը ամենշատ հանդիպող տառը
A (a)
տառին։
- Օրինակ, եթե գաղտնագրված տեքստում ամենաշատ հանդիպող տառը
H
-ն է, ապա հավանականությունը մեծ է, որ գաղտնագրման բանալու արժեքը հավասար կլինի (‘H’ - ‘E’) % 26 = 3
։ Կարևոր է հասկանալ, որ սա ընդհամենը հավանական արժեքն է։ Եթե երկրորդ ամենաշատ հանդիպող տառը Q
-ն է, իսկ երրորդը՝ X
-ը, ապա հավանականությունը էլ ավելի մեծ է, որ բանալու արժեքը հավասար կլինի 3
(քանի որ Q, T
և X, A
տառերը նույնպես գտնվում են իրարից 3
հեռավորության վրա)։