Նախորդ խնդրում մենք դիտարկեցինք բիոինֆորմատիկայի հիմնական գաղափարները։ ԴՆԹ ներկայացվում է A T G C նուկլեոտիդների հաջորդականությամբ և 99.6% մարդկանց մոտ այդ շղթաները նույնական են։ Բացի SNP կետերից, մարդկանց ԴՆԹ շղթաներում տարբերությունները շատ հաճախ նաև հանդիպում են նաև այսպես կոչված STR (short tandem repeats) հաջորդականություններում։ STR-ները դրանք ԴՆԹ նուկլեոտիդների կարճ հաջորդականություններ են, որոնք հաջորդաբար կրկնվում են ԴՆԹ շղթայի այս կամ այն հատվածներում։