Այսպիսի իրավիճակները, երբ կատարվում են դիմումներ զանգվածի սահմանված չափերից դուրս, հայտնի են բուֆերի գերհագեցում (buffer overflow) անունով։ Այսպիսի սխալները կարող են հանգեցնել ծրագրի վթարային ավարտի կամ ծրագրի ոչ դետերմինիստիկ աշխատանքի ( նույն մուտքային արժեքների դեպքում, ծրագիրը կարող է վերադարձնել տարբեր արդյունքներ)։ Բուֆերի գերհագեցման սխալների պատճառով, ծրագրերը նաև կարող են հեշտությամբ ենթարկվել հակերային հարձակումների։ Զանգվածների հետ աշխատելիս պետք է լինել առավել ուշադիր և բացառել բուֆերի գերհագեցման սխալները։