Պարզ է, որ այս ալգորիթմը այդքան էլ էֆեկտիվ չէ սովորական տեքստերի սեղման համար, քանի որ սովորական տեքստում հազիվ թե հանդիպեք կրկնվող սիմվոլների երկար հաջորդականությունների։ Սակայն, եթե դիտարկենք նկարներ կամ վիդեո ֆայլեր, ապա կտեսնեք, որ այդպիսի ֆայլերը շատ հաճախ պարունակում են բավական երկար կրկնվող գույների հաջորդականություններ։ Կիրառելով նկարագրված ալգորիթմը նկարի ֆայլի վրա, մենք կարող ենք էֆեկտիվորեն սեղմել այն, պահելով միայն այս կամ այն գույնի հաջորդաբար կրկնությունների քանակը։