Ծրագիրը ընթեռնելի դարձնելու հաջորդ կարևոր քայլը միատեսակ ոճի պահպանումն է։ Օրինակ, ձևավոր փակագծերի շրջանակում բացատների քանակը ամեն տողում պետք է լինի հավասար։ Ֆունկցիաների և փոփոխականների անուները պետք է պահպանեն նույն ոճը։ Օրինակ, C++ լեզվում ընդունված է կիրառել այսպես կոչված camelCase
ոճը, որտեղ ամեն հաջորդ բառը գրվում է մեծատառով (sphereVolume, computeResult, getValue և այլն)։