Դասընթացի շրջանակում մինչ այս գրած ձեր ծրագրերի ճնշող մեծամասնությունը չի գերազանցել անգամ 100 տողը։ Իրական կյանքում պատկերն այլ է։ Խոշոր ծրագրային համակարգերում կոդի տողերի քանակը կարող է հասնել հազարների, հարյուր հազարների և անգամ միլիոնների։ Այդպիսի ծրագրերը հիմնականում ստեղծվում են և անընդհատ կատարելագործվում են տասնյակ տարիների ընթացքում (օրինակ՝ windows օպերացիոն համակարգը ստեղծել է 1980-ականներին, մինչ օրս շարունակաբար կատարելագործվում է և պարունակում է մի քանի միլիոն տող կոդ)։ Այդպիսի խոշոր համակարգեր ստեղծվում են հարյուրավոր, հազարավոր մարդկանց համատեղ աշխատանքի շնորհիվ։