Եթե պիկսելի աջ և ձախ կողմում գտնվող գույները իրարից շատ տարբեր են, գումարման արդյունքում, ընհակառակը, կստանանք մեծ թիվ (դրական կամ բացասական), ինչը կնշանակի, որ պատկերի այս կետի աջ և ձախ կողմերում տեղի ունի գույների կտրուկ տարբերություն։ Այդ տարբերությունը մեծ հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ տվյալ պիկսելը գտնվում է որևէ օբյեկտի եզրագծի վրա և այդ պիկսելը կներկվի վառ (սպիտակի մոտ) գույնով։
Նմանապես, ուղղահայաց ուղղությամբ բազմապատկելով Gy մատրիցով, մենք բազմապատկում ենք պիկսելից վերև գտնվող արժեքները բացասական թվով, ներքև գտնվողները՝ դրական թվով, ինչը թույլ է տալիս մեզ հայտնաբերել օբյեկտների հորիզոնական եզրերը։