Գրեք ծրագիր, որը կօգնի ավտոմատ ուղղել մուտքագրված տողը։
Եթե մուտքագրված տողի առաջին տառը փոքրատառ է, անհրաժեշտ է այն փոխարինել համապատասխան մեծատառով։
Օրինակ`
Մուտք -
“
h
ello world”
։ Ելք - “
H
ello world”
։Հիշենք, որ տողերը իրենցից ներկայացնում են սիմվոլների զանգված (char տիպի զանգված)։
Շատ կարևոր է նաև հիշել, որ տողի ավարտը նշելու համար օգտագործվում է
‘\0’
հատուկ սիմվոլը։ Դա նշանակում է, որ զանգվածի չափը ընտրելիս, միշտ պետք է տեղ հատկացնել նաև ‘\0’
հատուկ սիմվոլի համար։
Օրինակ, չնայած նրան, որ “Hello world”
տողը պարունակում է 11
սիմվոլ, այն զանգվածում պահելու համար հարկավոր է տրամադրել 12
բայթ հիշողություն։Այս խնդրի համար, մուտքագրվող տողի երկարությունը սահամանափակենք
255
սիմվոլով։ 255
սիմվոլ պարունակող տողը պահելու համար հարկավոր է օգտագործել 256
չափանի char
տիպի զանգված։ #include <iostream> int main() { const int MAX_SIZE = 256; char input[MAX_SIZE]; std::cin.getline(input, MAX_SIZE); //put your code here }
Տող ներմուծելու համար օգտվենք գրադարանային getline ֆունկցիայից։
Հուշում
‘a’ և ‘A’
սիմվոլների ASCII
կոդերի տարբերությունը հավասար է 32
, ինչպես նաև ‘b’ և ‘B’
‘c’ և ‘C’,
և կամայական այլ փոքրատառ և մեծատառ տառերի ASCII կոդերի տարբերությունը հավասար է 32
։