Նկատեք, որ առաջին 16 բիթերի արժեքները 0 են, սա նշանակում է, որ պիկսելը իր մեջ չունի ոչ կապույտ, ոչ կանաչ գույներ։ Մյուս կողմից, կարմիր գույնին համապատասխան բոլոր բիթերի (վերջին 8 բիթերը) մեջ գրված է 1, սա նշանակում է, որ պիկսելը իր մեջ պարունակում է «շատ» կարմիր գույն։ Արդյունքում կստանանք լիովին կարմիր գույնի պիկսել 🟥։