Նկարների զույգը կողք կողքի միավորելուց հետո, դրանց գումարային լայնությունը կարող է ավելի փոքր լինել, քան վերջնական նկարի լայնությունը։ Այդ դեպքում, «պակասող» մասը հարկավոր է տեղադրել նկարների միջև և «ներկել» այն սպիտակ գույնով։
Ներքևի օրինակում, առաջին «տողի» երկու նկարների լայնությունների գումարը հավասար է 600+600 = 1200 պիկսել։ Այդ իսկ պատճառով, կոլաժը ստեղծելիս նկարների միջև տեղադրվել է 1410 - 1200 = 210 պիկսել հաստությամբ սպիտակ գիծ։